Եվրախորհրդարանում սկսվել են ընտրություններ
Այսօր Եվրոպական խորհրդարանում սկսվել են ընտրությունները: Առաջին ընտրական շտաբները բացվել են Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ընդհանուր թվով այս ընտրություններին քվեարկության իրավունք ունի շուրջ 436 միլիոն քաղաքացի: Բազմաթիվ փորձագետների կարծիքով` այս ընտրությունները մեծ փոփոխություններ կմտցնեն Եվրոպական խորհրդարանում:
Այս գումարման նիստում Եվրախորհրդարանում 751 պատգամավոր կա, նույնքան էլ պետք է ընտրվեն ընթացիկ ընտրություններում: