«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի խոշորամասշտաբ աջակցությունը Վարդենիսում (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները շարունակում են այցելությունները հանրապետության մարզեր:
Պատգամավորները գույքագրում են տարբեր հաստատություններում առկա խնդիրները, որոնցից ամենահրատապները ներկայացնում են կուսակցության ղեկավարին, նրա ջանքերով աջակցում դրանց լուծմանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավորների հերթական կանգառը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում էր, որտեղ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով նորոգվել է երեք դպրոց, նաև հատկացվել մեծաքանակ մարզագույք: Ուշադրության կենտրոնում են նաև ապրիլյան պատերազմի հերոսների ընտանքիները: Հիմնադրամը նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, Վարդենիսի սոցիալապես անապահով ընտանքիներն էլ ստացել են առաջին անհրաժեշտության սննդամթերք:
Մանրամասները՝ տեսանյութում