Առաջարկում եմ՝ ԱԱԾ-ն վեթթինգի ենթարկի նաև կառավարությանը, «Իմ քայլը» խմբակցությանը. քաղաքագետ
«Վեթթինգը» կարծես թե դառնում է խիստ արդիական։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքագետ Արթուր Ղազինյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ ներկա իշխանությունների կողմից այն դիտարկվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու միջոց և գործիք, կարծում եմ որ «Վեթթինգի» պետք է ենթարկվեն ոչ միայն դատավորները։
«Օտար ուժերին ծառայողների» մասին Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը մնաց անհետևանք, ինչը, պետք է խոստովանեմ, սխալ է։
Ուստի առաջարկում եմ, որ ԱԱԾ-ը «վեթթինգի» ենթարկի նաև ամբողջ կառավարությանը, փոխնախարարներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նրանց օտար ուժերի և հատուկ ծառայությունների հետ նախկինում և ներկայում ունեցած կասկածելի կապերի, ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած ստվերային գործարքների, այդ ուժերի և ծառայությունների կողմից ուղղորդված լինելու և նրանց պահանջով գործելու մասով։
Եթե որոշել եք իսկապես մաքրել համակարգը, ապա արեք դա ամբողջ ծավալով և սկսեք առաջինը ձեզանից»,- գրել է քաղաքագետը։