Աշխարհի ամենասեքսուալ մարզուհի է ճանաչվել 20-ամյա Ալիսա Շմիդտը (լուսանկարներ)
20-ամյա Ալիսա Շմիդտը դարձել է ավստրալական Busted Coverage ամսագրի հերոսուհին։ Նա ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
20-ամյա գերմանուհին զբաղվում է թեթև ատլետիկայով և Եվրոպայի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։
Ինստագրամի իր էջում գեղեցկուհին գրել է, որ ուտում է միայն առողջ սնունդ։
Ընդգծենք, որ Ալիսան հաճախ է հայտնվում սպորտային ամսագրերի առաջին էջերին իր գեղեցիկ լուսանկարներով։