«Ադրբեջանցի իմ եղբայրներ ու քույրեր, կհանդիպենք Բաքվում». Մեզութ Օզիլը ադրբեջաներենով գրառում է կատարել
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեզութ Օզիլը, ով ազգությամբ թուրք է, Եվրոպալիգայի եզրափակչից առաջ գրառում է կատարել: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի սոցցանցի էջերից:
Նա մասնավորապես դիմել է ադրբեջանցիներին ու նշել. «Ադրբեջանցի իմ եղբայրներ ու քույրեր, մենք եզրափակչում ենք: Կհանդիպենք Բաքվում»:
Օզիլի այս գրառումը, որ կատարված է ադրբեջաներենով, մեծ ոգևորություն է առաջացրել Բաքվում: Մի շարք ֆուտբոլային վերլուծաբաններ այստեղ տեսնում են քաղաքական երանգ, որը կապ ունի Մխիթարյանի Բաքու չգալու հետ:
Տեսականորեն ստացվում է, որ Բաքվում լինելու է թեժ եզրափակիչ բոլոր առումներով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: