Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ՀՀ երկու քաղաքացի
Մայիսի 22-ին, առավոտյան ժամը 11:00-ին (տեղական ժամանակով) Իտալիայի Հանրապետությունում՝ Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում, տուրիստական ավտոբուսը, որում գտնվել է 60 զբոսաշրջիկ, շրջվել է: Իտալիայում Հայաստանի դեսպանատնից ստացված տեղեկության համաձայն՝ պատահարի հետևանքով տուժածների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մ.Գ. (ծնված 1982 թ.) և Ն.Մ. (ծնված 1987 թ.)։
Ն.Մ.-ն ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մ.Գ.-ն գտնվում է բժշկական զննման փուլում։