Բրիտանացի հայտնի խոհարարը սննկացել է
Հայտնի Բրիտանացի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը սնանկության շեմին է: Նրան պատկանող Jamie’s Italian 25 սննդի ցանցերից 22-ը մոտ ժամանակներում կփակվեն:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` Օլիվերն արդեն դրանց կառավարումը հանձնել է արտաքին կառավարիչներին:
Հայտնի խոհարարի մոտ դժվարությունները սկսվել էին դեռևս նախորդ տարվանից. այդ ժամանակ նա սեփական միջոցներից 13 միլիոն եվրո հատկացրեց սննդի կետերը ոտքի կանգնեցնելու համար, սակայն դա էլ չօգնեց:
Ընկերության պարտքն այս պահին ավելի քան 70 միլիոն եվրո է կազմում: