ԱՄՆ-սպառնացել է Թուրքիային. թիրախում ռուսական զենքն է
Ամերիկայի միացյալ նահանգները Թուրքիային ժամանակ է տվել, որպեսզի վերջինս հրաժարվի հունիսի սկզբին նախատեսված ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր ձեռք բերելուց:
Նրանք Թուրքիային առաջարկել են գնել ամերիկյան հակաօդային պաշտպանության Patriot
համակարգեր: Հակառակ դեպքում, Ամերիկան սպառնացել է Թուրքիային չվաճառել նախօրոք պայմանավորված F-35 ինքնաթիռները:
ԱՄՆ-ն իր պահանջը բացատրում է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է այնպիսի զինտեխնիկա գնեն, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: