«Խորապես ցավում եմ, որ Ձեր ուղեղի տրամաչափն այդքան է». «Լույս» խմբակցության անդամը՝ իմքայլականին (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Պապիկյանը հայտարարեց, թե «Լույս» խմբակցությունը փողոցի անվանափոխության հետ կապված նախագիծ է բերել քննարկման զուտ նրա համար, որ իրենց սրբապիղծ անվանի։ Ինչին արձագանքելով, նախագիծը ներկայացրած «Լույս» խմբակցության անդամ Թեհիմինա Վարդանյանը ասաց.
«Ես խորապես ցավում եմ, որ Ձեր ուղեղի տրամաչափն այնքան է, որ Դուք կարծում եք, թե ես նախագիծը բերել եմ, որ Ձեզ ինչ-որ բանում մեղադրեն, խղճում եմ Ձեզ»,-ասաց նա: