Վրաերթ Սեբաստիա փողոցում. հետիոտնը մահացել է
Մայիսի 21-ին, ժամը 21.20-ին, Երևանի Սեբաստիա փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Դավիթ Ոսկանյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։