Բրազիլացի ֆուտբոլիստ Լուիս Ադրիանոն լքել է կնոջն ու խոստովանել, որ հանդիպում է ռուս մոդելի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լուիս Ադրիանոն, ով հանդես է գալիս «Սպարտակ» ակումբում, Կատյա Դորոժկոյի ծննդյան օրվա առթիվ նրան նվիրել է Porsche մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
22-ամյա մոդելի համար Լուիս Ադրիանոն թողել է իր կնոջն ու 3 երեխաներին: Երկար ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստը գաղտնի հանդիպել է ռուս մոդելի հետ, սակայն մոդելի ծննդյան օրվա առթիվ նա չի թաքցրել իր զգացմունքները:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրիանոն մոռանում է իր կնոջ մասին ու կապ հաստատում մեկ այլ կնոջ հետ: