Սամարայում գնչու կինը տեսախցիկների առաջ երեխային նետել է աղբարկղը սնունդ գտնելու համար (տեսանյութ)
Սամարայում գնչու կինն իր երեխային նստեցրել է աղբարկղի մեջ, որպեսզի նա փնտրի ու գտնի ուտելիքի մնացորդներ։ Դեպքը ֆիքսել են տարածքով անցնող մարդիկ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ականատեսները փորձել են երեխային դուրս հանել, սակայն կինը բղավել է նրանց վրա և ասել․ «Սա իմ երեխան է և ձեզ չի վերաբերվում»։ Կինը փորձել է անգամ տախտակով հարվածել ականատեսներին։ Քիչ անց կինը հանել է աղբարկղից իր երեխային։
Պարզվել է, որ այդ աղբարկղում աղբ են նետում տարածքում գտնվող արտադրամասի աշխատակիցները, ովքեր այդտեղ են թափում արտադրամասի սննդի մնացորդները։
Տեսանյութը հրապարակող մարդիկ դիմել են նաև իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք զբաղվեն այս հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում։