Պեպ Գվարդիոլան հերքեց, սակայն մամուլը հաստատում է․ Պեպը կգլխավորի «Յուվենտուս»-ը
«Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան կգլխավորի Թուրինի «Յուվենտուս»-ը։ Այս մասին գրում են անգլիական սպորտային կայքերը, որոնք էլ հղում են անում անանուն աղբյուրին։
Աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ Պեպն Իտալիայում է եղել և հանդիպել է թուրինյան ակումբի ղեկավարների հետ և քննարկել պայմանները։
Նշենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի հեռացման լուրից հետո Պեպը նշեց, որ չի պատրաստվում հեռանալ Անգլիայից ու գլխավորել իտալական ակումբը, սակայն արդեն այսօր ամբողջ անգլիական սպորտային մամուլը ողողված է այս նյութով։