Պոլ Պոգբան հնարավոր է՝ դառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Սուլշերը ցանկանում է թիմում պահել Պոլ Պոգբային և պատրաստ է մի շարք քայլերի դիմել, որպեսզի Պոգբան մնա։
Այս մասին տեղեկանում ենք անգլիական ակումբին մոտ կանգնած աղբյուրներից։
Ըստ այդ աղբյուրների՝ Սուլշերը պատրաստվում է Պոգբային դարձնել թիմի ավագը, որպեսզի նա չհեռանա թիմից։
Այս ամենին զուգահեռ՝ նաև լուրեր են պտտվում, որ Պոգբան ու «Ռեալ»-ը չեն կարողանում պայմանագրի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, քանի որ ֆրանսիացին բարձր աշխատավարձ է ցանկանում, իսկ արքայական ակումբը չի ցանկանում այդ գումարը տալ։