Ռաֆայել Վարանը որոշել է, թե հաջորդ տարի որ ակումբում հանդես կգա
Աշխարհի չեմպիոն, Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը չի հեռանա «Արքայական ակումբից» և կշարունակի Մադրիդում իր մրցելույթները։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից, որն էլ հղում է անում Ռաֆայել Վարանի խոսքերին։
Նա, մասնավորապես, նշել է, որ հաջորդ տարի նա հանդես է գալու «Ռեալ»-ում։
Ընդգծենք, որ ամբողջ մրցաշրջանի ժամանակ խոսվում էր, որ ամռանը Վարանը կհեռանա ու ամենայն հավանականությամբ հանդես կգա «ՊՍԺ»-ում, սակայն Վարանի այս ելույթից հետո այդ լուրերը հօդս ցնդեցին։