Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե իհարկե բանակի փլուզումը չէ նպատակը. քաղաքագետ
Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են, իսկ գլխավոր հրամանատարը պետական դավաճան ու փողով հող ծախող։ Դա բանակ փլուզելու ձև է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա գրառման մեջ նաև ասվում է.
«Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով։
Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե, իհարկե ինչ-ինչ պատճառներով բանակի փլուզումը չի նպատակը։ Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ է արվում»։