«Ժամանակ». Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում:
Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդի է գնացել, որպեսզի օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա:
Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում