«Տո դու ո՞վ ես, այ тварь, որ սահման պահած մարդուն հանցագործ ես ասում». ՊԵԿ-ից մահապարտին հարցում է եղել (տեսանյութ)
«Արծիվ-30 Արարատ» մահապարտների կազմանդամ Եփրեմ Մարգարյանը վստահ հայտարարում է՝ մինչև վերջ պայքարելու են ԼԳԲՏ-ների դեմ: Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում լայվի միջոցով:
Եփրեմ Մարգարյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ից նամակ է ստացել, որով փորձել են ճշտել իրենից, թե արդյոք նա հանդիսանում է «Արծիվ-30 Արարատ» անդամ (ՊԵԿ-ի հարցումն ու պատասխան նամակները՝ ստորև):
Այժմ Մարգարյանը հայտարարում է՝ ո՛չ միայն «Արծիվ-30 Արարատ»-ի անդամ է, այլև ԼԳԲՏ-ների դեմ իր ելույթն այդ կազմակերպության անունից է արել:
ՊԵԿ-ին նման բովանդակությամբ նամակ ուղարկելու հիմք է տվել ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի (նախկին անունը՝ Վանուշ-հեղ.) հաղորդումը, ըստ որի Եփրեմ Մարգարյանը վիրավորել է իրեն:
Եփրեմ մարգարյանը նկատում է, որ ինչպես իր այդ ելույթի ժամանկ, այժմ կրկնում է այն տեսակետը, որ պայքարելու է տրանսգենդեր կոչվող արարածների դեմ:
«Մենք հեղափոխություն չենք արել, որ դրանք ազատ շրջեն, մենք բանակում չենք ծառայել, որ դրանք ազատ շնչեն, ո՞վ է դրանց իրավունք տվել, որ դրանք տենց պահեն իրենց ու մի հատ էլ բողոքեն ու կարծիք հայտնեն՝ սահման պահած մարդկանց անվանելով հանցագործ»,-ասում է Մարգարյանը ու հավելում. «Տո դու ո՞վ ես, ա՛յ тварь, որ հանցագործ ես ասում»:
Մանրամասները՝ տեսանյութում