«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Շկոդրան Մուստաֆին կարող է տեղափոխվել իտալական «Միլան»: Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Կայքը նշում է, որ իտալական ակումբն արդեն հիմա բանակցում է անգլիական ակումբի հետ, և ամեն ինչ ընթանում է հաջող: Ըստ որոշ տեղեկությունների՝ տրանսֆերը կարժենա մոտ 30 միլիոն եվրո:
Ընդգծենք, որ իտալական ակումբը Մուստաֆիին տեսնում է որպես թիմի հիմնական կենտրոնական պաշտպան: