Հայտնի է, թե որքան գումարով «Չելսի»-ն Էդեն Ազարի տրանսֆերը կվաճառի «Ռեալ»-ին
Լոնդոնի «Չելսի»-ն Էդեն Ազարի տրանսֆերի դիմաց «Մադրիդի Ռեալ»-ից կպահանջի 87 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք անգլիական Daily Mail սպորտային կայքից:
Կայքը նշում է, որ անգլիական ակումբը իջեցրել է Ազարի գինը, քանի որ հաջորդ տարի ավարտվում է բելգիացու պայմանագիրը:
Ընդգծենք, որ արդեն հիմա հայտնում են, որ երկու կողմերի միջև կա համաձայնություն, և երկու ակումբները սպասում են մրցաշրջանի ավարտին ու Եվրոպալիգայի եզրափակչին, որից հետո պաշտոնապես կհայտարարեն Ազարի տեղափոխության մասին: