Նոր Զելանդիայի ահաբեկչության «հեղինակին» նոր մեղադրանք է առաջադրվել
Բրենդոն Տարանտին, ում մեղադրում էին Քրայսչըրչ քաղաքի մզկիթներից մեկում 50 մարդու սպանության մեջ, նոր մեղադրանք է առաջադրվել՝ մասնակցություն ահաբեկչական գործողության:
Սա առաջին դեպքն է, երբ Նոր Զելանդիայում որևէ մեկին նման մեղադրանք է առաջադրվում, բացի այդ՝ Քրայսչըրչում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության մեջ ամենախոշոր ու արյունահեղ հարձակումն էր:
Սովորաբար, Նոր Զելանդիայում գրանցվում է հանցագործության շատ ցածր ցուցանիշ: