Պյոտոր Պորոշենկոն մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացվել՝ պետական դավաճանության մեղադրանքով:
Հայցը ներկայացրել է փաատաբան Անդրեյ Պորտնովը, ով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի թիմում էր աշխատում և վերջինիս աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
Ավելի վաղ Պորտնովը հայտարարել էր, որ մտադիր է հրապարակային տեղեկատվական ճնշումներ գործադրել այնքան ժամանակ, մինչև որ համապատասխան մարմինները քննություն կսկեն Պորոշենկոյի դեմ: