ԱՄՆ-ն Huawei-ին 90 օր ժամկետով լիցենզիա է տրամադրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը չինական Huawei ընկերությանը 90 օր ժամկետով լիցենզիա է տրամադրել, որով ընկերությունը կարող է ժամանակավորապես շարունակել իր գործունեությունն Ամերիկայում: Լիցենզիան կգործի մայիսի 20-ից օգոստոսի 19-ը:
Այս առիթով Huawei-ի հիմնադիր տնօրեն Ժեն Չժենֆեյն ասել է, որ ժամանակավոր լիցենզիան ընկերության համար մեծ նշանակություն չունի: Նա հավելել է, որ իր ընկերությունը պատրաստ էր նման սցենարի և պատրաստվում է ամերիկյան կրիչներից ոչ պակաս կրիչներ արտադրել:
Հիշեցնենք, որ Huawei ֆիրման աշխարհի խոշորագույն սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերությունն է, որոնք աշխատում են Android համակարգով: