Մենք նման դասախոսությունների կարիք չունենք. ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ կքննարկվեն օրակարգի հարցեր, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նկատեց, որ թեև օրակարգում է նաև քարտուղարի վաղաժամ դադարեցման դեպքերի քննարկումը, սակայն դեռ վաղ է խոսել Բելառուսի թեկնածուին գլխավոր քարտուղար նշանակելու մասին։
«Այդ մասին որոշումը և թեկնածության հարցը կլուծվի ՀԱՊԿ բոլոր անդամների հետ»,-ասաց Աննա Նաղդալյանը:
«Մենք նման բանավեճի մեջ ներգրավելու անհրաժեշտություն չունենք։ Խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր՝ անգամ չլուծված հակամարտության պարագայում։ Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովված է գործով, և մենք նման դասախոսությունների կարիք՝ ինչն ում է ձեռնտու, չունենք։ Հակամարտության կարգավորումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար», - եզրափակեց Աննա Նաղդալյանը։