Գագիկ Ծառուկյանի աջակցությունը հաշված օրերի ընթացքում հասավ Գյումրու խնամքի հաստատություններ (տեսանյութ)
Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այցելել էին Գյումրու Մանկան տուն, տուն-ինտերնատ ու հոգեբուժարան:
Պատգամավորները շրջել էին կենտրոններում, լսել աշխատակիցներին մտահոգող խնդիրներն ու խոստացել՝ վերադառնալուն պես դրանք կներկայացնեն կուսակցության նախագահին:
Հաստատությունների ղեկավարները հայտնել էին առաջին կարևորության կենցաղային իրերի, տեխնիկայի և գույքի խնդիրների մասին:
Դեռ շաբաթը չլրացած՝ խմբակցության պատգամավորները կրկին մեկնել են Գյումրի՝ արդեն հագեցած բեռնատարով:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ կենտրոնները ստացել են իրենց անհրաժեշտ իրերը:
Մանրամասները՝ տեսանյութում