Դաշնակցությունն Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաքի
Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հրատապ․ ՀՅԴ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ․
Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում հրավիրում է է հանրահավաք։
Հ․Գ ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»։