«Բարսելոնա»-ն բանակցում է Անտուան Գրիզմանի հետ․ այս մասին խոսել է նաև Վալվերդեն
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը բանակցում Է ֆրանսիացի Անտուան Գրիզմանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային կայքից։
Կայքը հղում է անում կատալոնական թիմի մարզիչ Էռնեստո Վալվերդեի խոսքերին, ով հարցազրույցում նշել է, որ հիմա Գրիզմանի հետ բանակցություններ ընթանում են։
Ընդգծենք, որ Գրիզմանի հեռանալու լուրից հետո գրեթե բոլոր սպորտային կայքերը նշում էին, որ ֆրանսիացու հաջորդ կանգառը կլինի կատալոնական ակումբը։