Պաշտոնական․ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստը հեռանում է ակումբից
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին լքում է անգլիական ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքից։
Կոմպանին կտեղափոխվի իր նախկին ակումբ՝ «Անդերլեխտ», որտեղ էլ կստանձնի մարզիչ-խաղացողի պաշտոնը։
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբի հետ Կոմպանին այս տարի դարձավ Անգլիայի չեմպիոն և գավաթակիր։