Ջուլիան Ասանժը մեղադրվում է բռնաբարության մեջ
Շվեդական դատախազությունը դիմել է Ջուլիան Ասանժին ձերբակալելու հայցով: Շվեդիայում Ասանժը մեղադրվում է բռնաբարության մեջ:
Եթե դատարանը բավարարի հայցը, ապա նրան կտեղափոխեն Շվեդիա: Այս պահին Ասանժը Մեծ Բրիտանիայում է՝ կալանավորված:
Նրա դեմ քրեական գործ է հարուցված նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ վերջինս մեղադրվում է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ: