Ո՞նց կարող էր Փաշինյան Նիկոլն իրավապահ համակարգը մինչև քոքը ստորացնել ու չստորացնել օրենսդիր իշխանությանը. Միհրան Հակոբյան
Զավեշտն այն է, որ Փաշինյան Նիկոլի պատգամավորները (մեծ մասը գոնե) ներքուստ գիտակցում են, որ այս մարդն իրենց թույլ չի տալիս կայանալ, թույլ չի տալիս ակտիվիստից օրենսդիր դառնալ: Որովհետև պատգամավորն ի տարբերություն քաղակտիվիստի կամ կոշկակարի, օրենք փոխելու, օրենք ստեղծելու մանդատ և գործառույթ ունի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Դատարանները դուրներդ չեն գալի՞ս, օրենսդրական գերանդին ձեր ձեռքն է, վերցրեք ու հնձեք օրենսդրությունը, փոխեք, կատարելագործեք, մոդեռնիզացրեք, վերահսկեք: Ո՞վ է ձեզ խանգարում: Դատավորները դուրներդ չեն գալի՞ս, ի՞նչն է ձեզ խանգարում կամ ո՞վ է խանգարում, որ դատավորների նոր չափորոշիչներ սահմանեք, եղած դատավորներին պատկերավոր ասած՝ վերալիցենզավորման ուղարկեք. ով անցավ այդ ֆիլտրով, կմնա, ով չանցավ՝ բարի ճանապարհ:
Չնայած, ո՞նց կարող էր Փաշինյան Նիկոլը իրավապահ համակարգը մինչև քոքը ստորացնել ու չստորացնել օրենսդիր իշխանությանը՝ այդ թվում հենց իր պատգամավորներին: