Բախումներ Տաջիկստանի բանտերից մեկում. զոհվել է 32 մարդ
Տաջիկստանի Վահդատ քաղաքի խիստ ռեժիմի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երեք բանտապահ և 29 բանտարկյալ է սպանվել:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ անկարգությունների պատճառն այն է եղել, որ բանտից փորձել են փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ, ովքեր բանտարկված են եղել այդ բանտում:
Բանտարկյալները, դանակներով զինված, գերի են վերցրել ու սպանել երեք բանտապահների: Անկարգություն հրահրող և փախչել փորձող բոլոր բանտարկյալները սպանվել են: