Կոչ եմ անում ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. Փաշինյանը դիմում է քաղաքցիներին (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում է քաղաքցիներին: Նա գրառել է.
«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին:
Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:
Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի»: