Բողոքի ակցիաները կապ չունեն Քոչարյանի հետ. Լիլիթ Մակունց
Այսօրվա բողոքի ակցիաներն ուղղված են ոչ թե դատարանի դեմ, այլ արձագանքն են այն հնարավոր միջամտողների դեմ, որոնք մտածում են` դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի կոչով դատարանի մուտքը փակելու եկած, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, այդ գործընթացը պարզապես համընկել է ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի գործի դատավարության հետ:
«Խնդիրն այն է, որ հանրությունը վերջին օրերին իր անվստահությունն է հայտնում դատական իշխանության նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի անվստահության խորն արձագանքն է դատաիրավական համակարգի նկատմամբ և կապ չունի Քոչարյանի դատական գործընթացի հետ»,–ասաց մակունցը։