«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Արամ Ա-ի հետ». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող գործընթացների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը: