Դատարանի աշխատակիցներն աստիճան են դրել ու փորձել 2–րդ հարկի պատուհանով ներս մտնել
Երևանի Քրեական վերաքննիչ դատարանի աշխատակիցները փորձել են դատարանի հետնաբակից մուտք գործել տարածք։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Աշխատակիցներն աստիճան են տեղադրել ու փորձել երկրորդ հարկի պատուհանով ներս մտնել։ Սակայն ցուցարարները նկատել են և թույլ չեն տվել նրանց ներս մտնել»,–ասաց մեր թղթակիցը։
Ոստիկանների շնորհիվ ցուցարարների և դատարանի աշխատակիցների միջև բախումը կանխվել է։