Հուսով եմ՝ չեք թրջվել կամ գոնե չեք մրսել. Փաշինյանը եղավ Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի մոտ
«Հո չե՞ք մրսել: Հուսով եմ՝ չեք թրջվել»: Այս մասին Կենտրոն դատարանի մոտ հավաքված ու մուտքը փակած քաղաքացիներին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ այսօր ժամը 12։00–ին հանդես կգա հայտարարությամբ, և կասի այն, ինչ նախատեսել է ասել իր ժողովրդին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Հուսով եմ` չեք թրջվել, իսկ եթե թրջվել եք, գոնե չեք մրսել։ Ցավոք, բոլոր դատարանների մոտ չեմ հասցնի գնալ։ Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է փակեն ՀՀ դատարանների մուտքերը: