«Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան». խառնամբոխը հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել դատավորների. Ռուբեն Մելիքյան
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառել.
«Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։
Ոստիկանությունը անգործության է մատնված։
Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,– գրել է Ռուբեն Մելիքյանը։