Ուկրաինայում այսօր Զելենսկու երդմնակալությունն է. Նախկին նախագահներից չի հրավիրվել միայն Յանուկովիչը
Այսօր Կիևում տեղի տեղի կունենա նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Այս պահին քաղաքում պատրաստվում են արարողությանը, հավելյալ անվտանգությունն ապահովող ուժեր են բերվել Կիև:
Արարողությունը տեղի կունենա Գերագույն ռադայում: Զելենսկու երդմնակալության արարողությանը հրավիրվել են Ուկրաինայի բոլոր նախկին նախագահները՝ բացի Վիկտոր Յանուկովիչից:
Հիշեցնենք, որ ընտրություններին Վլադիմիր Զելենսկին հավաքել էր ընտրողների ձայների 73%-ը: