Առնոլդ Շվարցնեգերին տեսախցիկների առաջ ոտքով ուժգին հարվածել է մի տղամարդ (տեսանյութ)
Դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցնեգերը վզին հարված է ստացել Աֆրիկայի հարավում գտնվող Սանդտոն քաղաք այցի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեսանյութը հրապարակել են մարդիկ, ովքեր այդ ժամանակ ներկա են եղել միջոցառմանը։ Դերասանը հարված ստացել է այն ժամանակ, երբ ինքնագրեր է բաժանելիս եղել իր երկրպագուներին։
Ուժգին հարվածից հետո Շվարցնեգերը ընկել է ներկաների վրա։
Հարվածողը ձերբակալված է։
Մանրամասները՝ տեսանյութում։