Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց Իտալիայի առաջնության այս տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք իտալական Gazzeta Dello Sport կայքից։
Ռոնալդուն լավագույնն է ճանաչվել իր գրանցած բոլոր ցուցանիշներով։ Այս մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 30 հանդիպման և դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն թուրինյան ակումբ եկավ նախորդ ամռանը։