Խոշոր պայթյուն Կահիրեում․ պայթել է զբոսշրջիկներ տեղափոխող ավտոբուսը․ կան տուժածներ
Ավելի քան 17 մարդ է վնասվածք ստացել երեկ երեկոյան Կահիրեի զբոսաշրջիկների ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ինքնաշեն ռումբը պայթել է Եգիպտոսի ամենամեծ թանգարաններից մեկի մոտակայքում։ Տուժածների մեծ մասն արտասահմանցիներ են։ Ռումբը պայթել է այն ժամանակ, երբ ավտոբուսը ընթացքի մեջ է եղել։
Դեռևս հայտնի չեն տուժածների անունները և թե հստակ որ երկրի ներկայացուցիչներ են նրանք։