Անպատիժ չեն մնալու ո՛չ էդ ջահելները , ո՛չ Նիկոլն ու Նիկոլի հետևը մտածները. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գիտեք իր թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներն իրենց անբարոյական և հակաիրավական պահվածքը Նիկոլից են սովորել և նման բախումների պատասխանատուն Նիկոլն ա, ով մեր ժողովրդին բաժանեց սևերի ու սպիտակների, ով անհարգալից է խոսում մեր ազգի հերոսների ու նախկին ղեկավարների հասցեին, ով հանուն իշխանության բռնաբարեց Հայաստանի Մայր օրենքը , ով խրախուսում ա դավաճանությունն ու թայֆբազությունը...
Երբ էդ ջահելները նախագահ Քոչարյանին մարդասպան են անվանում ու մնում են անպատիժ , Բակո Սահակյանին վիրավորում են ու մնում անպատիժ, ՖԲ-ում հայհոյում են ու մնում անպատիժ դրա համար էլ հարձակվում են օրինակ Հրանտ Մարգարյանի պես հայրենասեր տղու վրա ու վստահ են, որ դարձյալ մնալու են անպատիժ...
Բայց անպատիժ չեն մնալու ո՛չ էդ ջահելները , ո՛չ Նիկոլն ու Նիկոլի հետևը մտածները , բոլորը հատ-հատ պատասխան են տալու՝ մեր պետականության հիմքերին հարվածելու համար...
Օր առաջ պետք է վերականգնել Նիկոլի կողմից տապալված Հայաստանի սահմանադրական կարգն ու սահմանել օրենքի գերակայություն, այլ ճանապարհ չկա...»: