Արմեն Թավադյանը չի կալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ավարտվել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդության քննարկումը։
Դատարանը որոշել է մերժել Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: