Ինչպես Քոչարյանի աջակիցներն ընդունեցին նրա ազատ արձակվելու լուրը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Քոչարյանի աջակիցները վճիռն ընդունեցին ծափերով։
ՀԻշեցնենք, որ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար: Նրանք անձամբ ներկայացել էին դատարան և հայտնել, որ 500.000–ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։