Շարմազանովն ասաց, թե ինչու էր գնացել դատարան
Այսօր, մայիսի 18-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանների հետ եկել էր սատարելու նախագահին:
Շարմազանովը, պատաասխանելով լրագրողների հարցին, նկատեց, որ եկել է դատարան՝ բացառապես որպես Էդուարդ Շարմազանով և եկել է աջակցելու ՀՀ երկրորդ նախագահին:
«Ես կանգնելու եմ այնտեղ, որտեղ ազատությունն է: Եկել եմ աջակցելու արդարությանը և ես որևէ մեկի դեմ չեմ, ի տարբերություն շատ մարդկանց ես իմ հայրենիքում ոչ հակառակորդներ, և ոչ թշնամիներ ունեմ»,-ասաց Շարմազանովը:
Արտահայտելով ՀՀկ կուսակցության դիրքորոշումը՝ Շարմազանովը նաև նկատեց, որ ինչպես առաջ, հիմա էլ այն տեսակետն ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: