Րոպեներ անց Քոչարյանը կլքի մեկուսարանը. Արամ Օրբելյան (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Քոչարյանի աջակիցները վճիռն ընդունեցին ծափերով։
ՀԻշեցնենք, որ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար: Նրանք անձամբ ներկայացել էին դատարան և հայտնել, որ 500.000–ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։
Լրագրողների հետ զրույցում էլ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նկատեց, որ առաջիկա 10 րոպեների ընթացքում Քոչարյանը կլքի մեկուսարանը՝ կապված է փոստաթղթային ձևակերպումների տևողությունից:
Մանրամասները՝ տեսանյութում