Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Հասարակություն

Ի՞նչ բարեկամական կապ ունի Տիգրան Մուկուչյանը հայ կնոջ սպանության մեջ կասկածվող ադրբեջանցու հետ. հաղորդում դատախազությանը (ֆոտո)

NEWSPRESS.am-ի խմբագրություն է ահազանգել ՀՀ քաղաքացի Սվետա Հակոբյանը։  Նա մեզ ներկայացրեց իր աղջկա կասկածելի մահվան հանգամանքները։ Նրա խոսքով՝ իրավական համակարգի տարբեր օղակներում գտնվող մարդիկ փաստական հանգամանքները փոփոխում են և իրողությունը խճճելով՝ սլաքները ճիշտ ուղուց շեղում։

Սվետա Հակոբյանը պատմեց, որ 2017 թվականի օգոստոսի սկզբին իր աղջկա՝ Մելինե Աղաջանյանի մահվան փաստի կապակցությամբ Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։

«Ձերբակալվել է աղջկաս ամուսինը՝ Ռոման Ասրիյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ կետով՝ նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դիահերձումն իրականացրած բժիշկների կողմից տրված նախնական բժշկական ակտի համաձայն՝ Մ. Աղաջանյանի մահը վրա է հասել սրտի կանգից, ինչի հիման վրա Ասրիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով, ինչի արդյունքում նա ազատ արձակվեց: Արդեն երկու տարի է, ինչ գործը քննվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում քննիչ Վ. Կարապետյանի վարույթում, իսկ քննությունը տարվում է ամեն գնով իրականությունը թաքցնելու և եղած փաստերը մեր դեմ ուղղելու նպատակով միայն»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա վստահեցնում է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Ասրիյանի կողմից իր աղջկա նկատմամբ հոգեբանական, ֆիզիկական ճնշում և խոշտանգում է տեղի ունեցել։ «Կան վկաների ցուցմունքներ ու նաև մեր միջնորդությամբ հարցաքննված հեռախոսային հաղորդագրություններ։ Կա նաև աղջկաս դստեր՝ անչափահաս Տատյանա Ասրիյանի ցուցմունքը՝ հոր կողմից իր մորը պարբերաբար բռնության ենթարկելու մասին։ Նման միջադեպ է եղել նաև մահվան նախորդող ժամանակահատվածում»,- իրավիճակը ներկայացնում է Սվետա Հակոբյանը։

Նա պատմում է նաև, որ հայրը նաև իր դստեր՝ Տատյանայի նկատմամբ է գործադրել ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ ու բռնություն, երբ աղջնակը փորձել է պաշտպանել մորը:

Մահվան նախորդող ժամանակահատվածում հոր կողմից մորը ծեծելու մասին հայտնում է նաև 5 տարեկան Ալեքսանդր Ասրիյանը, ով անմիջական ականատեսն է եղել:

«Վարույթն իրականացնող մարմնին մեր կողմից ներկայացվել է նաև Մելինե Աղաջանյանի լուսանկարը, որտեղ անզեն աչքով երևում է Աղաջանյանի մարմնի վրայի կապտուկները և արյունազեղումները, սակայն նախաքննական մարմինն այս փաստերին ոչ մի բան նշանակություն չի տվել»,- ասում է Սվետա Հակոբյանը:

Նա նշում է, որ իր աղջիկը հետծննդաբերական շրջանում հոգեբանական խնդիրներ է ունեցել, բուժվել է հոգեբուժարանում և բուժումից հետո խնդիրն այլ դրսևորում չի ստացել: Սակայն, մահից առաջ ընտանեկան ծանր մթնոլորտի շրջանում նորից սրվել է աղջկա հոգեբանական վիճակը, նրան անգամ տեղափոխել են այլ բնակարան, որպեսզի ապրի հանգստության մեջ, և երեխաները չտեսնեն իրենց մորն այդ վիճակում: Մելինեն նաև հրաժարվել է բուժում անցնելուց՝ վախենալով, որ վրայի կապտուկները կբացահայտեն բժիշկները և այդ կերպ կվնասի ամուսնուն:

Մելինեի մայրը պնդում է նաև, որ քննչական մարմինները փորձում են ամեն կերպ ապացուցել Ռ. Ասրիյանի անմեղությունը, մահվան հանգամանքները կոծկել և մահացողի մոր և եղբոր վրա բարդել: Սվետա Հակոբյանի խոսքով՝ Ռոման Ասրիյանը բավականին ապահովված է, իսկ սկզբնական շրջանում անգամ մարդկանց էր խառնում, որպեսզի իրենց համոզեին չբողոքել, այլապես «մեշոկով փող կթափի և գործը շուռ կտա մեր դեմ»:

Մահացողի մայրը մեզ հետ զրույցում նաև անուններ տվեց, թե ում ձեռքով կամ հովանավորությամբ է գործը «կարվում» իրենց վրա. «Թե՛ դատախազների,  թե՛ քննչական մարմինների վարքագծից վստահ եմ, որ այս ամենը մեր դեմ արվում է Ռոման Ասրիյանի պատվերով: Մեր դեմ սարքած գործն այնքան ակնհայտ է և այնքան անհիմն, որ ոչ մի քննիչ ռիսկ չէր անի նման շինծու մեղադրանք առաջադրել, եթե չլիներ վերադասների պահանջը և ցուցումը: Ապօրինություններ են տեղի ունեցել նաև երեխաների խնամքի հարցով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա իրավաբանական վարչության պետի տեղակալ Իդա Խաչատրյանի, ով Ռոման Ասրիյանի մորեղբոր որդու Անդրանիկ Մուրադյանի գործընկերն է, վստահ ենք նաև, որ այս գործերի քննությանը ապօրինի միջամտել է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և նրա կինը՝ Ինա Շահնազարյանը, ով Ռոման Ասրյանի մորաքրոջ աղջիկն է»,- ասում է Սվետա Հակոբյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռոման Ասրիյանի դասընկերն է նաև քննչականի Մաշտոցի բաժնի պետը: Սվետա Հակոբյանը պատմում է նաև, որ նոր են իրենք պարզել՝ Ռոման Ասրիյանի հայրն ադրբեջանցի է (ստորև՝ տեղադրում ենք անձնագրի պատճենը), մոր հետ գաղթել են Հայաստան, հիմա էլ Ռոման Ասրիյանը փորձում է այնպես անել, որ մշտական բնակության գնա ԱՄՆ: Ռոման Ասրիյանը իր բիզնեսով սերտ կապի մեջ է նաև Թուրքիայի հետ և այդ փողերով է կարողանում Հայաստանում կոռուպցիոն սխեմա գծել և գործը բարդել մահացած Մելինե Աղաջանյանի մոր և եղբոր վրա:

Սվետա Հակոբյանը իրավապահ մարմինների ու մասնավորապես դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունն է հրավիրում խնդիրն ու ակնկալում արդար դատավարություն ու հարցի  շուտափույթ լուծում: