Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ բաց
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ բաց։ Նրան ձեռք բերելու ամենառեալ հավակնորդը շարունակում է մնալ «Բարսելոնան»։
RTL լրատվական ծառայության տեղեկություններով, այս օրերի ընթացքում Բարսելոնա կմեկնի ֆրանսիացի ֆուտբոլիստի փաստաբանը։ Կատալոնիայի մայրաքաղաքում նա կհանդիպի «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ ու կքննարկի Գրիզմանի անձնական պայմանագիրը։