Նուբարաշենում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաներ. «Երազը» կողաշրջվել է (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում