Ալեն Դելոնին մեղադրել են ռասիզմի ու հոմոֆոբիայի մեջ
Հայտնի դերասան Ալեն Դելոնը սկանդալի կիզակետում է հայտնվել: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալը կապվում է Կաննի կինոփառատոնի ընթացքում դերասանի կողմից արված արտահայտությունների հետ, որից հետո նրան մեղադրել են գենդերային խտրականության, հոմոֆոբիայի ու ռասիզմի մեջ:
Փառատոնի շրջանակում իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ալեն Դելոնը հայտարարել է, որ նույնասեռականներին չպետք է թույլ տալ երեխաներ որդեգրել: Բացի դրանից՝ դերասանը նաև կարծիք էր հայտնել, որ «կանայք շատ են առաջ անցել տղամարդկանցից՝ հավասար իրավունքներ պահանջելով»:
Ամերիկյան «Կանայք և Հոլիվուդ» կազմակերպության անդամները Կաննի կինոփառատոնի ղեկավարությունից պահանջել են դերասանին զրկել «Ոսկե արմավենուց» իր հայտարարությունների համար: Սակայն փառատոնի կազմակերպչները հրաժարվել են ընդառջել նրանց: